Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Արտ Ֆեստ» փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը

«Արտ Ֆեստ» փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը
10.06.2015 | 10:57

«Արտ Ֆեստ- 2015» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին, 19.00-ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է ամենամյա ԱՐՏ ՖԵՍՏ երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը՝ «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Մայիսի 11-ից հունիսի 11-ը մայրաքաղաքային և մարզային մշակութային կրթօջախները, անհատ ստեղծագործ երիտասարդները ԱՐՏ ՖԵՍՏ փառատոնի շրջանակում ներկայացրեցին արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։ «Արտ Ֆեստ» փառատոնը նպատակ ունի խթանելու երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնելու մասնագիտական համագործակության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործելու երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, բացահայտելու նոր անուններ և տարվա ստեղծագործական ձեռքբերումները: «Արտ Ֆեստ» փառատոնը կրում է ներկայացուցչական-մրցութային բնույթ: Փառատոնին մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող երիտասարդ ստեղծագործողներ: Փառատոնի նպատակն է երիտասարդների համար ստեղծել ինքնադրսևորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն` ձևավորելով համագործակցության նորանոր շրջանակներ: Ցուցադրություններից հետո արվեստի յուրաքանչյուր տեսակից ընտրվում են ոսկե, արծաթե, բրոնզե մրցանակակիրներ: Ստեղծագործությունները գնահատում է տվյալ ոլորտի մասնագիտական հանձնախումբը՝ կազմված մշակույթի ականավոր գործիչներիչ, վաստակավոր և ժողովրդական արտիստներից:
Փառատոնի հիմնադիր-տնօրենն է Էրիկ Բարսեղյանը, գեղարվեստական ղեկավարը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյան:

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ